Երևանը՝ նախընտրականի շեմին. ով որտեղից կսկսի քարոզարշավը

Երևանը՝ նախընտրականի շեմին. ով որտեղից կսկսի քարոզարշավը

Վաղվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Մայրաքաղաքի իշխանության ղեկը վերցնելու համար պայքարի մեջ է մտել 13 կուսակցություն և մեկ դաշինք։

MediaHub.am-ը երեկ ներկայացրեց, թե առաջին ութ համարները որտեղից և ինչպես են սկսելու քարոզարշավը։ Այսօր ներկայացնենք մյուս քաղաքական ուժերի մեկնարկային ծրագրերը։

Այսպես, «Հանրապետություն» կուսակցությունը վաղը 19:00-ին կլինի «50-ամյակի հուշարձանի» մոտ։ Կուսակցության կարգախոսն է «Իմ Երևանն ես»-ը։ Նշենք, որ Արամ Զավենի Սարգսյանի թիմի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը քվեաթերթիկում տասներորդ համարն է։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է։ Նշենք, որ կուսակցությունը դեռևս չի հայտարարել, թե որտեղից է սկսելու քարոզարշավը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է։ Նա տեղեկացրեց, որ իրենք հաղորդագրությամբ հանդես կգան օրվա երկորդ կեսին։ 

Քվեաթերթիկում 12-րդ համար «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Նոր Նորքից ։ Նշենք, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն  Սուրեն Պետրոսյանն է։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս մամուլի հաղորդագրությամբ հանդես կգա և կներկայացնի՝ ինչպես և որտեղից է սկսելու քարոզարշվաը։

Քվեաթերթիկում վերջին՝ 14-րդ համարն էլ «Մայր Հայաստան» դաշինքն է։ Քաղաքական ուժի համայնքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է։ Նշենք, որ դաշինքը քարոզարշավը սկսելու է վաղը՝ 19:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակից։

Նարե Գնունի