ԱՄՆ-ում բանտից վաղաժամ ազատ է արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի եղբայրը․ մանրամասներ

ԱՄՆ-ում բանտից վաղաժամ ազատ է արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի եղբայրը․ մանրամասներ

Միացյալ Նահանգներում բանտից ազատ է արձակվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի եղբայրը։

Մուֆիդ Աբդել Քադերը՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մաշաալի խորթ եղբայրը, 16 տարի անց ազատ է արձակվել բանտից։

2009 թվականին նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ իսլամական բարեգործական Սուրբ հողի օգնության և զարգացման հիմնադրամում իր մասնակցության համար։ Հիմնադրամը միջոցներ է հավաքել ՀԱՄԱՍ-ի համար: 2001 թվականին ԱՄՆ կառավարությունը այս կազմակերպությունը ճանաչել էր որպես ահաբեկչական։

Հաղորդվում է, որ Աբդել Քադերը բանտից տեղափոխվել է «վերականգնողական կենտրոն»: Պարզ չէ, թե արդյոք նրա ազատ արձակումը կապված է իսրայելցի պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու մոտալուտ գործարքի հետ: