Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Yaris Ativ սեդանը

Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Yaris Ativ սեդանը

Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի  Yaris Ativ կոմպակտ սեդանը: Այս մասին հայտնում է Autoreview-ն։ Մոդելը կառաջարկվի Թաիլանդում։

Ավտոմեքենան կառուցված է նոր՝ DNGA հարթակի վրա (Daihatsu New Global Architecture): Սեդանի երկարությունը 4425 մմ է, լայնությունը՝ 1740 մմ, բարձրությունը՝ 1480 մմ։ Անիվային բազան հասնում է 2620 մմ-ի։

Ի տարբերություն նախորդ սերնդի մոդելի՝ նորույթն ավելի սոլիդ տեսք ունի, ինչի պատճառով այն կարելի է շփոթել Toyota Corolla-ի հետ։ Սրահն նոր ղեկ, նստատեղեր, 64 գույնի ուրվագծային LED լուսավորություն, 7 դյույմանոց գործիքների վահանակ եւ 9 դյույմանոց մեդիա համակարգ ունի, որն աջակցում է սմարթֆոնների անլար կապին Apple CarPlay-ի եւ Android Auto-ի միջոցով:

Ինչ վերաբերում է շարժիչին, ապա այն դեռ մեկն է։ Մոդելը հասանելի կլինի 1.2 լիտրանոց 94 ձիաուժ հզորությամբ պտտվող շարժիչով եւ անաստիճանային վարիատորով։ Մյուս ուժային ագրեգատները կհայտնվեն ավելի ուշ:

Նոր սերնդի Toyota Yaris Ativ սեդանի վաճառքը Թաիլանդում արդեն սկսվել է։ Բազային կոմպլեկտավորմամբ ավտոմեքենայի արժեքը 539 հազար բաթ է։