Հակոբ Արշակյանը ընդիմադիրներին հարց ունի. Կսպասի պատասխանի

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ-ում հնչեցրած  ելույթի սկզբում հայտարարեց, որ ցանկանում է ընդիմադիր պատգամավորների հայտարարություններին արձագանքել։ 
Բջջային հեռախոսը ձեռքին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող Արշակյանը խոսեց յոթ շրջանների մասին։ 
Նա նշեց, որ սրանք այն տարածքներն են, որ Ռոբերտ Քոչարյանը կոչում էր հայրենիք։ Հաջորդիվ հեռախոսով միացրեց  2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որտեղ մասնավորապես ասվում է․

«Ես պատրաստ եմ հրապարակել 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այդ փաստը։ Չկա և վերջ։ Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է։ Այդ դավադրությունը արդեն բացահայտված է, որովհետև «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»։

Արշակյանը  հարց տվեց ընդիմադիրներին՝ Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ։
Հակոբ Արշակյանը մի քանի ձայնագրություն ներկայացրեց և կրկնեց իր հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։