Քենեդիների, Մարտին Լյութեր Քինգի uպանությունների մասին մնացյալ փաստաթղթերը կգաղտնազերծվեն․ հրամանագիրը ստորագրվել է

Քենեդիների, Մարտին Լյութեր Քինգի uպանությունների մասին մնացյալ փաստաթղթերը կգաղտնազերծվեն․ հրամանագիրը ստորագրվել է

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրաման է ստորագրել երկրի նախկին նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր՝ Ռոբերտի և քաղաքացիական իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի սպանությունների մասին մնացյալ բոլոր փաստաթղթերը գաղտնազերծելու մասին։

«Եվ չնայած Կոնգրեսի ոչ մի գործողություն չի պահանջում հրապարակել սենատոր Ռոբերտ Քենեդիի և վերապատվելի դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանություններին վերաբերող տեղեկություններ, ես որոշել եմ, որ հանրային շահերից է բխում հրապարակել բոլոր գրառումները»,- ասել է Թրամփը։

Նախագահը հանձնարարել է Ազգային հետախուզության տնօրենին և գլխավոր դատախազին 15 օրվա ընթացքում իրեն ներկայացնել Ջոն Քենեդիի սպանության արձանագրությունների «լիարժեք և ամբողջական» հրապարակման ծրագիր: Այս պաշտոնների թեկնածուները դեռ չեն հաստատվել Սենատի կողմից։

Թրամփը նաև նրանց 45 օր ժամանակ է տվել Ռոբերտ Քենեդու և Քինգի գործերով բոլոր փաստաթղթերը հրապարակելու ծրագիր ներկայացնելու համար: