Ներքին Հանդում խաղաղ է․ կրակոցներ չկան․ վարչական ղեկավար

Ներքին Հանդում խաղաղ է․ կրակոցներ չկան․ վարչական ղեկավար

Ներքին Հանդում խաղաղ է, երեկ գիշերվա մոտ 20 րոպե տևող կրակոցներից հետո այլ միջադեպ չի եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Սյունիքի մարզի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«‎Կրակոցներ չկան, գիշերվա դադարից հետո ոչ մի փոփոխություն չի եղել, տարհանում չի եղել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ թշնամին կրկին կրակ էր բացել հայկական կողմի ուղղությամբ, մասնավորապես, Ներքին Հանդի և Սրաշենի ուղղությամբ։

Թշնամու գործողությունների հետևանքով հայ զինծառայող էր վիրավորվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Լիաննա Թորոսյան