Արցախից Բեռլին. Մեծ հաղթանակը կերտողները

Մերին ժպիտով է պատմում տատի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան, կապավոր Արաքսյա Խաչատրյանի մասին։ Սիրում էր հատկապես մայիսի 9-ին հագնել իր զինվորական համազգեստը, զրույցի բռնվել մեծ ու փոքրի հետ, պատմել անցյալի հուշերից։ 

Արաքսյա Խաչատրյանն Արցախի Ավետարանոց գյուղից է։ 10-րդ դասարանի աշակերտուհի էր, որոշեց կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ, համալրել Ուկրաինայի կանանց գումարտակի շարքերը, այնուհետև անցել մարտական մի փառավոր ուղի․ Խարկով, Օդեսսա, Մալինովսկի, Պոլտավա, հետո Լեհաստան․․․ այսպես մինչև Բեռլին։ Արժանացել է մի շարք մեդալների ու շքանշանների։

Սկզբունքային կին էր, պատասխանատու, ընտանիքի ու հայրենակիցների հանդեպ սրտացավ։ Մերին ափսոսում է, որ տատի սիրելի համազգեստն ու անձնական արխիվը մնացել են Արցախում։ Ցավում է, որ տատի մեծ երազանքն իրականություն չդարձավ։ Նա մահացավ 99 տարեկան հասակում, մինչդեռ նա երազում էր իր 100-ամյակը նշել հայրենի Ավետարանոցում, որը գրավվել էր 44-օրյա պատերազմի օրերին։ Այժմ, Արաքսյայի գերեզմանն է մնացել օկուպացված, հայաթափված Ստեփանակերտում։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մասին՝ Խաչատրյանների ընտանիքում տեղյակ են ոչ թե դասագրքերից ու ֆիլմերից, այլ Արաքսյա տատիկի անուշ պատմություններից, որ մեկնեց ռազմաճակատ, վերադարձավ հաղթանակած, ընտանիք ստեղծեց ու խոր արմատներ ձգեց Արցախում, ինքն էլ մնաց այնտեղ հավերժ։

Մանրամասները՝ տեսանյութում