Նոր մանրամասներ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում հնչած կրակոցներից․ զոհ կա

Նոր մանրամասներ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում հնչած կրակոցներից․ զոհ կա

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։ 

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes և 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։