Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից

Այս պահին Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին.
«Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ չորս կողմից։ Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, օդն աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել, հասկանում եմ, որ ես խեղդվում եմ։ Բայց ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել:
Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի»,- ասել է Հրաչ Մուրադյանը Ինսթագրամի էջում տեղադրված տեսանյությում։