Սպասում ենք մյուս բոլոր ակումբների և ֆուտբոլային այլ գործիչների արձագանքներին․ FAF

Շնորհակալ ենք «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար։ Հայտնել է FAF-ը՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին միանալուն։
«Սպասում ենք մյուս բոլոր ակումբների և ֆուտբոլային այլ գործիչների արձագանքներին։
Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է, բոլորս պետք է մասնակցենք հայկական ֆուտբոլի առողջացման պրոցեսին»։