Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու՝  «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով։ 

Այս մասին հայտնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Արմեն Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

Հիշեցնենք՝ այսօր արգելել են Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։