Վթարի հետևանքով Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Վթարի հետևանքով Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել․ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Քիչ առաջ Թուրքիայի հյուսիսում գտնվող Ամասիա նահանգի Մերզիֆոն թաղամասում ավտոբուսի վթար է տեղի ունեցել։ Բազմաթիվ մարդիկ տուժել են սարսափելի վթարի հետևանքով, որի հետևանքով ավտոբուսը շրջվել է․ այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ մահացել է 6, վիրավորվել՝ 35 մարդ։

Մերզիֆոնի կազմակերպված արդյունաբերական գոտու (MOIZ) մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ծանուցվելուց հետո դեպքի վայր են մեկնել շտապօգնության, հրշեջ և ոստիկանության բազմաթիվ խմբեր։

Տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոցներ։