Ադրբեջանցի զինծառայողը չի ցանկանում Ադրբեջան վերադառնալ․ ծառայակիցներից էին փախել․ Փաշինյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք գործընթաց կա ապրիլի 10-ին Հայաստան ներխուժած ադրբեջանցի զիծառայողների մասով։
Փաշինյանը պատասխանեց, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների, նվաստացումների ենթարկվելու պատճառով։
«Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»,-ասաց Փաշինյանը։
Մյուս զինվորականի մասին էլ Փաշինյանը պատմեց, որ ըստ իր տեղեկությունների՝ սահմանին այդ ադրբեջանցին ասել է, թե փոշմանել է և ուզում է վերադառնալ։
Փաշինյանը նշեց, որ պետք է քննվեն այն հանգամանքները, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հատել սահմանը։
Մանրամասները՝ տեսանյութում