Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 21-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 21-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Լիճք գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 21-ին ժամը 10:20-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Ոկֆ Բանավան թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: