Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել օրհներգում․ մանրամասներ

 Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել օրհներգում․ մանրամասներ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

Նրանք առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Առաջարկում են ՀՀ օրհներգն ավարտել հետևյալ քառատնով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։