Բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել․ ՌԴ
Երեք մարդ մահացել է, ևս երեքը փրկվել են Դոնի Ռոստովում բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարելիս, լրագրողներին հայտնել են ՌԴ Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների պետական վարչության մամուլի ծառայությունից։
«Հաղորդագրություն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19.01-ին իններորդ հարկում այրվող բնակարանի մասին... Վյացկայա 41/1, բնակելի շենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը տեղայնացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19.50-ին 40 քմ տարածքում։ Գերատեսչության տվյալներով՝ երեք մարդ մահացել է, նրանց ինքնությունը պարզվում է։ Հրդեհը մարելիս հաջողվել է փրկել ևս երեք մարդու։
Այս պահին հրդեհի պատճառն անհայտ է, չի հաղորդվում, թե արդյոք զոհվածների թվում անչափահասներ կան։