Ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք․ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

Ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք․ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար

15 օր շարունակ Լաչինի միջանցքն ադրբեջանական կողմը ապօրինաբար փակ է պահում։

Այսօր մի խումբ քաղաքացիներ ավտոերթով Հայաստանից մեկնել են դեպի փակված ճանապարհի ուղղությամբ։

MediaHub.am-ի հետ զրույցում ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը նշեց, որ քաղաքացիների այս արարքը հայրենասիրական քայլ է համարում։

«Ակնկալիքներս, իհարկե, մեծ են, այնտեղ մեկնած մեր հայրենակիցների հետ կապի մեջ եմ, սակայն չեմ կարող ասել, թե ինչ են պատրաստվում անել։ Այո, սա ճանապարհը բացելու տարբերակ է, սակայն երկար չի տևի։ Սա մարդկային քայլ է, որ անում են մեր հայրենակիցները, որպես հայ մարդ գնում են, որպեսզի իրենց հայրենակիցներին միանան։ Քաղաքական առումով այս գործընթացը համարել ի բարրօրություն ստեղծված իրավիճակի՝ ինձ համար բարդ է»,-ասաց նա։ 

Ալավերդյանը նաև չբացառեց, որ ադրբեջանական կողմը կարող է ճանապարհը բացել այնտեղ ժամանած քաղաքացիների համար՝ ցույց տալով, որ իրենք ճանապարհը չէին փակել։

«Տեսականորեն հնարավոր է, որ այդպես էլ անեն։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարների»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Արցախ մեկնող քաղաքացիներին Տեղի անցակետից թույլ են տալիս շարժվել ռուս խաղաղապահների անցակետ՝ բանակցությունների։ MediaHub.am-ի թղթակիցը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Երևանից ավտոերթով դեպի Լաչինի միջանցք շարժված քաղաքացիները սպասում են, որ իրենց դիմավորելու գա ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի տեղակալը։

 

Լիաննա Թորոսյան