Արարատի մարզպետը «կոնտրոլի« տակ է պահում ծննդավայրի ընտրատեղամասը

Արարատի մարզպետը «կոնտրոլի« տակ է պահում ծննդավայրի ընտրատեղամասը

Արարատի մարզպետ Սպարտակ Թևոնյանն այսօր Վեդի խոշորացված համանքի ղեկավարի ընտրություններին մասնակցեց առաջինը: Արալեզի թիվ 13/10 ընտրատեղամասն առավոտյան բացվելուց անմիջապես հետո նա կատարեց իր ընտրությունը և անմիջապես հեռացավ:

Որոշ ժամանակ անց արալեզցիները տեսել են, որ մարզպետն այլ մեքենայով եկել է ընտրատեղամասից որոշակի հեռավորության վրա կանգնել, դիտարկել տեղանքը, մարդկանց հոսքը և հեռացել:

Բնակիչների խոսքով` նա փորձում է «կոնտրոլի» տակ պահել ընտրատեղամասը: