ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի և Վիտալի Բալասանյանի ջանքերով ճանապարհը բացվեց

ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի և Վիտալի Բալասանյանի ջանքերով ճանապարհը բացվեց

MediaHub-ի տեղեկություններով, քիչ առաջ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի անմիջական ջանքերի շնորհիվ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացվել է:

MediaHub-ը կներկայացնի այլ մանրամասներ հաջորդիվ:

Նշենք, որ մեր հրապարակումից րոպեներ անց Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ այս հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: 

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»։