Լոգարանում մաhացած գործարար էր հայտնաբերվել․ հայտնի է, թե ով է նա
Այսօր ժամը 11։00-ին Արմավիրի մարզի Դողս բնակավայրի Մոնթեի փողոցում գործող հյուրատանը հայտնաբերվել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի փեսայի՝ Լորիս Եղոյանի դին։
Նրա մարմինը հայտնաբերվել է լոգարանում, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը։
Նշենք, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։
ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու և ապօրինի զենք կրելու հոդվածով։