Նույնիսկ թշնամին է փաստում, թե որքան կարևոր բնական դաշնակից է Իրանը Հայաստանի համար․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր էջում գրել է․
«Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի։
Մինչդեռ հենց էրդողանական թշնամական վարչախմբի պարագլխի հայտարարությունն առ այն, որ Իրանն է պատրանքային «Թուրանական միջանցքի» հիմնական խոչընդոտն, ապացուցում է, որ ի դեմս, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի մենք ունենք բնական դաշնակից՝ դիմագրավելու էրդողանական և Բաքվի բռնապետական վարչախմբերին։
Իրանի կարմիր գծերը հայ-իրանական հազարամյակների սահմանի անվտանգության և անձեռնմխելիության առումով ուրվագծել է այդ պետության քաղաքական և հոգևոր առաջնորդն՝ ընդ որում, դա անելով զգուշացման ձևով Էրդողանի հետ երես առ երես հանդիպման ընթացքում, ուստի իրանական դիրքորոշումներն այս հարցում անխախտ են։
Այլ խնդիր է, որ նույնիսկ թշնամին է փաստում, թե որքան կարևոր բնական դաշնակից է Իրանը Հայաստանի համար, ուստի հայ-իրանական բարեկամությունը հնարավորին արագ և որակյալ կերպով պետք է ձևակերպվի Հայաստան-Իրան բազմակողմ ռազմավարական և քաղաքակրթական դաշինքի տեսքով՝ ի փառս հազարամյակների պատմություն ունեցող երկու պետությունների ու ազգերի, և ի հեճուկս բարբարոսների»։