Լրագրողն ուղիղ եթերում ջարդել է ձեռքն ու 6 կողերը (տեսանյութ)

Լրագրողն ուղիղ եթերում ջարդել է ձեռքն ու 6 կողերը  (տեսանյութ)

Ամերիկացի լրագրողը կոտրել է ձեռքն ու վեց կողերը այն բանից հետո, երբ ուղիղ հեռարձակմամբ սահել է բլրակից:

Դեյվիդ Վասեգը ցանկանում էր սահել մարզադաշտի բլրակից՝ բեյսբոլի խաղի մասին խոսելիս, սակայն այս գաղափարը նրա համար ճակատագրական դարձավ: Տղամարդն արագություն է հավաքել և բախվել պատին: Չնայած ստացած վնասվածքներին, նա ավարտել է հաղորդումը, և միայն դրանից հետո է դիմել բժշկական օգնության։

Հիվանդանոցում Դեյվիդին ասել են, որ նրա ձեռքն ու վեց կողերը կոտրված են, բայց նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Սոցցանցերի օգտատերերը աջակցության խոսքեր են հայտնել լրագրողին և մաղթել, որ նա շուտափույթ վերադառնա աշխատանքին։ Որոշ մեկնաբաններ հուսով են, որ բլրակն այժմ կվերանախագծվի, որպեսզի ավելի ապահով լինի այլ մարդկանց համար:

Տեսանյութը՝ այստեղ․