«Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի». Կլաար

«Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի». Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվել է «30-ամյա հակամարտության ավարտից հետո»։

«Եվ կարծում եմ, որ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց։ Դա ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունենան քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»,-  APA գործակալության հետ զրույցում ասել է Կլաարը։