Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (10.19.2024)

1. Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան է զոհվել Էկվադորում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել երեկ, երբ Էկվադորի բանտերից մեկից խոշոր հանցախմբի առաջնորդ Ադոլֆո Մասիաս Վիլամարի փախուստից հետո երկրի իշխանությունները երկու ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարեցին՝ Զինված ուժերն օգտագործելու, քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով։ Այն հանգուցալուծվել է ոստիկանական միջամտության արդյունքում։

2. Գերմանացի ֆերմերները շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Հազարավոր գերմանացի ֆերմերներ ամբողջ երկրում բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ պետական օգնության և հարկային արտոնությունների կրճատման կառավարության ծրագրի: 

3. Էլիզաբեթ Բորնի կառավարությունում կրթության նախարար աշխատած Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ: Նորանշանակ վարչապետը 34 տարեկան է և Էմանուել Մակրոնի մերձավոր համախոհներից մեկն է համարվում: Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել երկու օր առաջ: 

4. Իրկուտսկի մարզում փայտանյութի բեռնատարը փլուզել է գետի վրայով անցնող միակ կամուրջը: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Ուստ-Իլիմսկի շրջանի Պոլիվկա գետի վրա։ Բեռնված մեքենան փորձել է փայտե կամրջի վրայով անցնել ջրային արգելապատնեշը, սակայն այն, ինչպես և սպասվում էր, չի դիմացել և փլուզվել է:

5. Ուղղափառ ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ակտիվիստ Նատա Փերաձեի տան մոտ, ով Թբիլիսիի Սամեբա տաճարից հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Մատրոնա Մոսկվացիի սրբապատկերի վրա ներկ շաղ տալիս: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն գործ էր հարուցել սրբապատկերը պղծելու փաստով: