Բանակցություններից ո՛չ ես եմ գոհ, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Փաշինյանը․ Աղազարյան

Ընդդիմությունը դուրս էր եկել պայքարի, որ իշխանությանը հեռացներ, գար իշխանության և ավելի նպատակաուղղված քաղաքականություն վարեր։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Բայց, ըստ Աղազարյանի, ընդդիմությունը հասկացավ, որ չունի բավականաչափ աջակից, ուստի փողոցային ակցիայից հրաժարվեց ու վերադարձավ ԱԺ։

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ում մարտեր կլինեն, շշեր կնետվեն, շամփուրներ կհայտնվեն օդում, Աղազարյանը պատասխանեց՝ ընդդիմության ու իշխանության դասական գործակցությունը հակասությունների պայքարի մեջ է։ «Ընդդիմությունը պետք է մեր սխալները արձանագրի, բարձրաձայնի»,- նշեց Աղազարյանը։

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Աղազարյանը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պուտինը և ո՛չ էլ անգամ Մակրոնը գոհ չեն բակացություններից։

Մանրամասները՝ տեսանյությում։