DAYUN բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչից վնասվել է կայանված Toyota Vitz-ը

DAYUN բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչից վնասվել է կայանված Toyota Vitz-ը

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին և 4-րդ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո ավտոմեքենաները բախվել են գազատարին և առկա է գազի արտահոսք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAYUN» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչից պոկված խողովակն ընկել և վնասել է կայանված «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են, մինչև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցների կողմից վթարի վերացումը: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: 


© https://shamshyan.com/hy/article/2023/11/16/1250252