Աշոտյանն՝ անազատության մեջ

Աշոտյանն՝ անազատության մեջ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով շարունակում է անշեղորեն կատարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերները:

Քննչական կոմիտեի շինծու «հիմնավորումը»

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ առավոտյան:

Կրթության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:

Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։

ՔԿ-ն երեկ մի տեսանյութ է հրապարակել, որից դժվար է հասկանալ թե Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության և թե նրան մեղադրանք հարուցելու մոտիվները:

Փաշինյանի քինախնդրությունը 

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի քինախնդրության հետևանքով: Այս պատմության մեջ Արգիշի Քյարամյանն ընդամենը պատվեր կատարող է, ինչը, սակայն, նրան չի ազատելու պատասխանատվությունից:

Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու:

Հ.Գ. ՀՀԿ փոխնախագահն այսօր կալանավորվեց երկու ամիս ժամկետով...

 

Վահրամ Բագրատյան