Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցելու Զելենսկիի, Էրդողանի և Գուտերիշի որոշումը

Պետդեպը ողջունում Է Լվովում բանակցելու Զելենսկիի, Էրդողանի և Գուտերիշի որոշումը

Միացյալ Նահանգները ողջունում Է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի եւ Թայիփ Էրդողանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի որոշումն օգոստոսի 18-ին բանակցություններ վարելու Լվովում: Օգոստոսի 17-ին լրագողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Անտարակույս, կան մի շարք կարեւոր հարցեր, որոնք գլխավոր քարտուղարը, նախագահ Զելենսկին եւ նախագահ Էրդողանը կարող են քննարկել: Այն փաստը, որ հանդիպումը կկայանա հենց այնտեղ, թույլ Է տալիս ենթադրել, որ հիմնական ուշադությունը կնվիրվի պարենային անվտանգությանը եւ այն պայմաններին, որոնք Թուրքիան ձեռնարկում Է Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի ազատ արտահանման կամ ավելի ազատ արտահանման օժանդակման համար: Մենք շատ գնահատում ենք Թուրքիայի ջանքերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերը, Ուկրաինայի ջանքերը, որոնք նպատակաուղղված են այն բանին, որպեսզի նավերը դուրս գան Ուկրաինայի սեւծովյան նավահանգիստներից», - ասել Է դիվանագետը: