«Ахмат-сила». Կադիրովը մեկնաբանել է իր առողջության մասին լուրերը (տեսանյութ)

«Ахмат-сила». Կադիրովը մեկնաբանել է իր առողջության մասին լուրերը և ցուցադրել մկանները։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Ռամզան Կադիրովի առողջական վիճակի վատթարացման և Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացման մասին։ Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարն ինքը զբոսանքից տեսանյութ է հրապարակել նման լուրերի ի հայտ գալուց հետո և խորհուրդ տվել «բոլորին, ովքեր չեն կարողանում համացանցում ճշմարտությունը տարբերել ստից, զբոսնել մաքուր օդում և կարգի բերել իրենց մտքերը»։
Տեսանյութը՝ այստեղ