Վստահեցնում եմ՝ Հայկ Մարությանը մանդատը վայր դնելու ցանկություն չունի․ Աբգարյան

Ինչո՞ւ Հայկ Մարությանը չի ներկայանում ավագանու նիստերին։ Այս հարցը լրագրողներն ուղղեցին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանին։

«Ավագանու մանդատն իրենից ենթադրում է ոչ միայն նիստերին գալ: Օրինակ, ինչպես մենք քվեարկենք, և շատ այլ հարցեր ևս քննարկվում են խմբակցության նիստի ժամանակ, և իր կարծիքը նա հայտնում է այդտեղ։ Ես չեմ կարծում, որ նա ընդհանրապես չի գալու, դուք տեսաք, որ առաջին նիստերին մենք էլ չկայինք, բոյկոտել էինք։ Վստահեցնում եմ, որ Հայկ Մարությանը մանդատը վայր դնելու ցանկություն չունի»,- ասաց նա։

Հիշեցնենք, ըստ MediaHub-ի տեղեկությունների՝ Հայկ Մարությանը մանդատը վայր կդնի Երևանի բյուջեն հաստատելուց հետո:

Մանրամասները՝ տեսանյութում