Ադրբեջանը Հայաստանին հայ զինծառայողների մարմիններ է հանձնել

Ադրբեջանը Հայաստանին հայ զինծառայողների մարմիններ է հանձնել

Ադրբեջանը Հայաստանին հայ զինվորների դիեր է հանձնել։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ամատունին հորդորեց, որ դիերի թվի մասով ՊՆ-ից ճշտենք։

Ըստ ադրբեջանական մամուլի` Հայաստանին է հանձնվել վեց դի։

Նշենք, որ այս պահի դրությամբ  Ադրբեջանը Հայաստանին է հանձնել արդեն 133 հայ զինվորի մարմին։


Լիաննա Թորոսյան