Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 0-13 հաշվով պարտվել է Լատվիայի ընտրանուն

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 0-13 հաշվով պարտվել է Լատվիայի ընտրանուն

Հոկտեմբերի 8-ին Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Կանանց Լատվիայի Մ-19 հավաքականը հաղթեց 13։0 հաշվով։

Լատվիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 13։0 (7։0)
Ռոգոժինե, Էգնատիա մարզադաշտ
Մրցավար՝ Վիկի դե Կրեմեր (Բելգիա)
Գոլերը՝ Ուսպալևիցա, 14, Անսոնե, 15, 20, 37, Վուսկանե, 42, 47, Սաուլե, 45, 45+7, Կոզլովա, 50, Սցուլա, 59, Լիպսանե, 67, Պայդերե, 90+1, 90+4

Հայաստան Մ-19

12․ Յանա Հարությունյան (ա), 2․ Էմմա Դուզմանյան, 3․ Մարիամ Կարապետյան (19․ Արաքսյա Ամիրյան, 79), 4․ Յանա Գաբրիելյան (15․ Թերեզա Ավետիսյան, 45+3), 7․ Էմմի Սարգսյան, 8․ Թամարա Սահակյան, 9․ Միլենա Սայադյան (6․ Լարա Քասաբյան, 54), 10․ Լուսինե Կոստանյան, 11․ Աստղիկ Ավանեսյան (18․ Արինա Գալստյան, 46), 14․ Հասմիկ Գրիգորյան, 20․ Ալլա Ավետիսյան

Պահեստայիններ՝ 1․ Արևիկ Սարգսյան, 5․ Աննա Մարգարյան, 13․ Արմենուհի Դավթյան, 17․ Դիանա Բաղդասարյան, 21․ Նաիրա Կատիկյան

Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Տեր-Գևորգյան