Հայտնի երգչուհին բացահայտել է ապագա երեխայի սեռը

Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Օրլովան սոցցանցերում բացահայտել է դեռեւս չծնված երեխայի սեռը։
«Ապագա հայրը ուլտրաձայնային սեանսի ժամանակ սեղմում է հղի կնոջ ձեռքը։ Վերջապես նա նյարդայնացած հարցնում է. «Ե՞րբ ինձ կասեն որդուս սեռը: Սոնոգրաֆիստը խստորեն նայում է նրան եւ զուսպ պատասխանում. «Տեղեկացնում եմ, որ տղայի սեռը աղջիկ է»»,- գրել է Օրլովան`մեկնաբանելով հրապարակումը։
Նա իր հաղորդագրությանը վարդագույն էմոջի է ավելացրել։
Երկրպագուները հասկացել են, որ Օլգա Օրլովան սպասում է դստեր լույս աշխարհ գալուն եւ սկսեցին շնորհավորել նրան. «Տղա կա, հիմա դուստր. Ինչ լավ է այս տարիքում դուստր ունենալը», «Աղջիկը սուպեր է», «Դե, ես սպասում էի գենդերային խնջույքի», «Շնորհավորում եմ քո աղջկա համար»։ Բացի այդ, ոմանք վստահ են, որ Օրլովան դստերը կանվանի ի պատիվ մահացած լավագույն ընկերուհու՝ Ժաննա Ֆրիսկեի։
NEWS.am STYLE