Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին

Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին

Տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը։

Թեպետ կառույցի լրատվական ծառայությունից հերքում են դրանք, բայց MediaHub-ի իշխանամերձ աղբյուրներն ասում են՝ Բադասյանի պաշտոնանկությունն անխուսափելի է։ 

Ավելին՝ պնդում են, որ Փաշինյանը պատրաստվում է ՊԵԿ նոր նախագահի պաշտոնում նշանակել Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին։ 

Տեղեկությունը MediaHub-ը ճշտեց հենց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նման առաջարկ չի եղել։ 

«Այդ մասով որեւէ քննարկում չի եղել, բացարձակ չեմ կարող ասել՝ որտեղի՞ց մամուլում նման տեղեկատվություն»,- նշեց նա։

Լիա Սարգսյան