Արթուր Ջավադյանը՝ փոխվարչապետ

Ավելի վաղ մամուլին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ընթացքում էլ իշխանականներն ընտրել են նոր փոխվարչապետին։
MediaHub.am-ի տեղեկություններով՝ նոր փոխվարչապետը ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է։
Հիշեցնենք, որ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի պաշտոնից ազատվելուց հետո անուններ էին շրջանառվում արդեն «թափուր» մնացած պաշտոնի համար։
MediaHub.am-ին հասած տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում Ջավադյանին է տեսել, վերջինիս թեկնածությունն էլ հաստատվեց։