39-ամյա կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել

39-ամյա կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել

Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա բնակիչը Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Oգոստոսի 16-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդն իրավապահներին խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածն ու կանեփի թփերն իրենն են։ Նա նշել է, որ կանեփն ինքն է աճեցրել, մշակել անձնական օգտագործման համար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: