Ադրբեջանական լեյբլի երգիչ Անդրոյի համերգը Երևանում չեղարկվել է

MediaHub-ը օրերս գրել էր, որ վերջին օրերին բուռն քննարկումներ էին ընթանում ադրբեջանական լեյբլի երգիչ Անդրոյի երևանյան համերգի շուրջ, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 30-ին։
Օգտատերերը հայտնում էին իրենց վրդովմունքը, քանի որ համերգից ստացված հոնորարն ուղղվելու էր լեյբլի ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլմանին, ով 2020թ-ից սկսած ծավալում է հակահայկական գործունեություն և անգամ իր լեյբլի աստղերը ելույթ են ունեցել Քարվաճառում ադրբեջանցի զինվորների համար։
Եվ ահա, այսօր Stagemuse-ը հայտարարություն տարածեց, որի մեջ ասվում է համերգի չեղարկման մասին։ Հայտարարության մեջ նաև նշված է, որ գնված տոմսերի գումարը կվերադարձնեն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՝ երգիչը հանդես է գալիս ՌԴ-ում բավական հայտնի երաժշտական RAAVA MUSIC լեյբլի ներքո։ Իսկ լեյբլի հիմնադիր և պրոդյուսերն է ադրբեջանական ծագում ունեցող երգիչ Էլմանը։
2020 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի կատարողը Ադրբեջանի խաղաղ բնակիչների աջակցության հիմնադրամ է ստեղծել: Եվ ահա այդ անձնավորության հովանու ներքո իր կատարողական արվեստը զարգացնող ինչ-որ ռեփեր հրավիրվել էր Հայաստան համերգ տալու։
Մարիա Զարգարյան