Իսրայելական ուղղաթիռը հարվածել է Հեզբոլլահի դիտակետին

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր ուղղաթիռը խոցել է լիբանանյան Հեզբոլլահ շարժման դիտակետը՝ ի պատասխան Լիբանանից հրթիռի արձակման։
««Ի պատասխան վերջերս լիբանանյան տարածքից Ավիվիմ շրջանում ռազմական մեքենայի ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռի, Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղաթիռը խոցել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դիտակետը», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ»: