Ո՞վ է Մխիթար Հայրապետյանի հարսանիքի քավորը, ովքե՞ր են ներկա եղել խնջույքին

Ո՞վ է Մխիթար Հայրապետյանի հարսանիքի քավորը, ովքե՞ր են ներկա եղել խնջույքին

Երեկ գրել էինք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հարսանիքն էր։ Տեղեկացանք, որ հարսանեկան արարողությունը տեղի է  ունեցել Արմենիա գինու ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում:

Ըստ լուրերի՝ հարսանիքի քավորը ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է եղել։ Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը և Մխիթարյան Հայրապետյանը դասընկերներ են ։ Իսկ թե ովքեր են ներկա եղել հարսանիքին,  կարելի է ենթադրել սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից: