Պուտինը կայցելի զինվորների հիվանդանոց

Պուտինը կայցելի զինվորների հիվանդանոց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայցելի Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ վիրավորված ռուս զինծառայողների հիվանդանոց։ 

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտինը շփվելու է Ռուսաստանի Զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների հետ։ Պեսկովը նշել է, որ «դա նախկինում բազմիցս է եղել»։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 25-ին, հատուկ գործողության ընթացքում տուժել է 3825 ռուս զինծառայող, մահացել է 1351 մարդ։