Թուրքիան աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագծին․ Թուրքիայի ԱԳ նախարար

 Թուրքիան աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագծին․ Թուրքիայի ԱԳ նախարար

Մեծ հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը վերածելու խաղաղության և կայունության վայրի: Հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Տարածաշրջանում խաղաղության ապահովումը ձեռնտու է բոլոր երկրներին»,- ասել է Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի և Վրաստանի նախարարների հետ հանդիպմանը։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիան «աջակցում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագծին»։