Ավինյանն առավոտը սկսեց զգուշացումներով․ «ներում-բեկում չի լինելու»
Երեկ ընդհատված Երևանի ավագանու նիստը շարունակվում է այսօր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրը սկսեց զգուշացումներով։
Նա զգուշացում տվեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին։
«Ինձ համար տարբերություն չկա՝ որ խմբակցությունից է լինելու ավագանու անդամը, ներում չի լինելու, եթե բռնության կոչեր հնչեն»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հորդորեց մտածել հետևանքների մասին:
Նաև բոլոր վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ այլևս չի ներվի նրանց՝ ծեծուջարդի մասնակցելը։
Մանրամասները՝ տեսանյութում։