ՄԱԿ-ի ղեկավարը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Վրաստանի կառավարությունը և ժողովուրդը կարող են հույս դնել Վրաստանում ՄԱԿ-ի և նրա թիմի շարունակական աջակցության վրա, երբ մենք միասին աշխատում ենք մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ի թիվս այլնի՝ ասվում է Գուտերեշի նամակում։