Հայաստանն ու ՌԴ-ն «փոխադարձ կրակահերթեր են սկսել»․ Աբրահամյան

Տեղյակ չեմ՝ դա նոր հայտարարություն է, թե՞ 2022 թվականի սեպտեմբերին արված։ Այդ մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անրդադառնալով հայտարարությանը, թե ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին օգնությունից հրաժարվելու համար։

Աբրահամյանի խոսքով՝ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը կրկին ագրեսիվացել է, բնականաբար, գործընկերների, դաշնակիցների սատարումը շատ ավելի կարևոր է։

Հարցին, թե արդյո՞ք կա աջակցության սպասում, Աբրահամյանը նշեց, որ համագործակցության հետ կապված որոշակի հանրայնացում չի եղել, այդ թվում և ՀԱՊԿ մասով։

«Մինչ այս պահը հստակ չէ, թե ռազմատեխնիկական առումով ի՞նչ էր առաջարկում ՀԱՊԿ-ը, ուստի ավելի հեշտ կլիներ հասկանալ՝ այդ պահին հրաժարվելն արդարացվա՞ծ էր, թե ոչ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ արդեն իսկ հարաբերությունների մակարդակն իջեցվել է, ինչը խնդրահարույց է։

Ըստ Աբրահամյանի՝ այս ամենը բերում է նաև քաղաքական տեսանկյունից փոխադարձ կրակահերթերի։

«Բարդ իրավիճակ է, և մեր դերում երկրները պետք է փորձեն առավելագույն գործընկերներ ձեռք բերել»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։