Ռուսաստանում մեկ օրվում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք, մահացել է 38 մարդ: COVID-19-ով վարակված 1200 մարդ է հոսպիտալացվել, ինչը 2,8%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Մեկ օրում ՌԴ-ում ապաքինվել է 4803 մարդ՝ 2,5%-ով ավելի, քան հուլիսի 22-ին։