«Այցելել եմ Արմավիրի մարզ»․ Փաշինյանի հետ են մեծ թվով պաշտոնյաներ (տեսանյութ)

«Այցելել եմ Արմավիրի մարզ»․ Փաշինյանի հետ են մեծ թվով պաշտոնյաներ (տեսանյութ)

Փաշինյանը շքախմբով Արմավիրի մարզում է

Կառավարության գլուխ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով գնացել է Արմավիրի մարզ։ Այդ մասին տեղեկանում ենք հենց իր ֆեյսբուքյան էջից։

Նրա առաջին կանգառը եղել է Փարաքարի միջնակարգ դպրոցում, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

«2025 թվականից արդեն այստեղ կլինե՞ն երեխաները»,- հետաքրքրվեց Փաշինյանը։ Ի պատասխան նրա հարցին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այս ուստարվա երկրորդ կիսամյակից երեխաներն արդեն նոր դպրոց կհաճախեն, գույքն արդեն գնված է։

«Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին։ Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- գրել է Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութը նաև այստեղ