Տաթևին ու եղբորը ոստիկաններն առևանգել են միայն նրա համար, որ բարձրաձայնել են գերեվարվածների խնդիրը. Տիգրան Աբրահամյան

Տաթևին ու եղբորը ոստիկաններն առևանգել են միայն նրա համար, որ բարձրաձայնել են գերեվարվածների խնդիրը.  Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գերեվարվածների խնդիրը բարձրաձայնած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողություններին՝ գրելով․

«Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։