Վերջին գերիներին խոշտանգել են, նվաստացրել․ ՄԻՊ

Վերջին գերիներին խոշտանգել են, նվաստացրել․ ՄԻՊ

Մեր թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 16 տղաների հետ, տղաներից մեկի հետ այսօր ենք զրուցելու, հոսպիտալում է։ Որևէ տղայի կամ նրա ընտանիքի ավելորդ ճնշման կամ թիրախավորման չենթարկելու համար ասեմ, որ այդ հարցազրույցներով մենք հանել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների մասին։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ 

ՄԻՊ-ի խոսքով՝ 2020 թվականից հետո թշնամու ձեռագիրը որևէ կերպ չի փոխվել։ Նա մանրամասնեց, որ գերիներն ադրբեջանական բոլոր գերատեսչություններում լինելու ընթացքում վատ վերաբերմունքի են արժանացել, ինչպես նաև հոսպիտալում՝ բժիշկների կողմից։ Մասնավորապես, նրա խոսքով, առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել վիրավոր հայ զինծառայողներին.  

«Այս փաստերը պետք է դրվեն խաղաղության մասին խոսակցությունների սեղանին, բայց ես, որպես ՄԻՊ, չեմ կարող ասել, որ մենք իրապես խաղաղություն չենք ուզում»։ 

Գրիգորյանը նշեց, որ բնակիչները նույնպես խաղաղություն են ուզում, որը կերաշխավորի անվտանգությունը։ 

Լիաննա Թորոսյան