Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր կեսօրից հետո, հունիսի 10-14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-նն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։