ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու, համաձայնագիր կնքելու գաղափարին. RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ակնկալում էինք, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր լինի դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտի վավերացում»,- ասել է Գալուզինը։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Հռոմի կանոնադրությունը։